Ոստիկանության ծառայողներն օրերս Արարատի մարզի Արարատ գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 31-ամյա Գեւորգ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):