Ավստրալիայում ուղեւորատար ավտոբուսը բախվել է գնացքին։ Միջադեպը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։
Վթարից տուժել է 17 մարդ։ Տեղական լրատվամիջոցների խոսքով՝ դեպքի վայր են ժամանել փրկարարները, հրշեջները, ոստիկաններն ու շտապ օգնության աշխատակիցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























