Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն աշնանը կմեկնի ԱՄՆ` գործնական այցով: Քննարկումների հիմնական  թեման կլինի ԱՄՆ Կոնգրեսի վերաբերմունքը Վրաստանի օկուպացիայի նկատմամբ: Այդ մասին օրենսդիր մարմնի ղեկավարն ասել է Վրաստանում այցով գտնվող կոնգրեսականների օգնականների հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, հանդիպման ժամանակ խոսք է գնացել քաղաքական գործընթացների մասին, որոնք ընթանում են Վրաստանում:

«Զրույցում քննարկվել են ընթացիկ եւ ծրագրված բարեփոխումները, առաջին հերթին, ընտրական, սահմանադրական եւ տնտեսական ոլորտներում: Բայց հատուկ ուշադրություն է դարձվել Կոնգրեսի դերին եւ թե ինչ պետք է նա անի ֆիքսելու իր դիրքորոշումը Վրաստանի օկուպացիայի հարցում: Ես ԱՄՆ-ում կլինեմ աշնանը եւ հիմնական թեմաներից մեկը կլինի Կոնգրեսի դիրքորոշումը»,- ասել է Բաքրաձեն, հաղորդում է Trend-ը: