Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս - Կապան հատվածում (18-րդ կմ) ավտոմեքենան ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս - Կապան հատվածում (18-րդ կմ) «Ֆորդ» մակնիշի (վարորդ` Կ. Հ., ծնվ. 1964թ.) 34 BQ 840 համարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: