ՀԷՑ ղեկավարի հայտարարություններն անիմաստ էին եւ գորշ։ Այս մասին հունիսի 15-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինի հայտարարությունը։ «Չգիտես ինչու, ՀԷՑ ղեկավարը որոշել էր, որ իրեն մեղադրում են հանցագործությունների մեջ։ Կարծում եմ, պետք է ավելի հավասարակշռված գործել։ Ավելի լավ է ոչինչ չասել, քան նման բան ասել»,- պարզաբանեց Սահակյանը։

Նշենք, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Բիբինը հայտարարել էր, որ էներգետիկ համակարգի խնդիրների մասին նա հիշատակել էր դեռեւս 2-3 տարի առաջ, սակայն իշխանություններից ոչ մի արձագանք չէր ստացել։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։