Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում տեղի ունեցած ռուս զինվորի սպանության մասին կզեկուցվի ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ սպանության մասին տեղեկատվությունը վերջերս է հայտնվել: «Դեռ չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ եղե՞լ են արդյոք ինչ-որ զեկույցներ երկրի նախագահին: Անկասկած, դա լրատվամիջոցների տեղեկությունն է, եւ այն կներառվի համապատասխան դայջեսթում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում ռուսական ռազմակայանի հետնամասում հայտնաբերվել է ռուս զինծառայող Իվան Նովիկովի դիակը: Նրա մարմինի վրա եղել են դանակից ստացված վնասվածքներ: Սպանության հետ կապված ձերբակալվել է նովիկովի ծառայակիցը: Որոշ տվյալներով, սպանությանը նախորդել է վիճաբանություն առնվազն երեք մարդու մասնակցությամբ: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: