Հունաստանի պետական պարտքի վերակառուցման հարցով բանակցությունների դադարեցման հետ կապված միջազգային արժութային շուկայում գործարքների տատանումները հասել են առավելագույն մակարդակի:
Այսօր՝ հունիսի 15-ին, եվրոյի փոխարժեքը նվազում է, իսկ հունիսի 1-12-ին այն աճել էր դոլարի նկատմամբ 2,6 տոկոսով:
Դոլարի եւ եվրոյի միջեւ տատանումը հունիսի 15-ին հասել է 14,39 տոկոսի:
Հունաստանին միջազգային օգնության ծրագրի ավարտին մնացել է երկու շաբաթ, սակայն այդ երկիրը համաձայնության չի հասել վարկատուների հետ պարտքի հետագա վերակառուցման շուրջ:





























