Հայաստանի խորհրդարանում հունիսի 15-ին մեկնարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության քննարկումները։ Ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը, 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագրին Հայաստանը կմիանա առանձին արձանագրությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ստորագրվել է ավելի ուշ, քան Երեւանը ստորագրել է անդամակցության փաստաթուղթը (2014թ. հոկտեմբերի 10), բայց ավելի վաղ, քան այն ուժի մեջ է մտել (2015թ. հունվարի 2)։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Ղրղզստանի անդամակցության արձանագրությունը հավանություն էր ստացել ՀՀ կառավարության կողմից։





























