Պետք չէ Ղրղզստանին կանչել միանալու փլուզվող Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։

«Եթե ղրղըզ ընկերները սպասում են, որ մեր բախտակիցը դառնան, ապա դուք կարող էիք քննարկումը մայիսին սկսել։ Եթե Կառավարությունը ոչ մի տեղ չէր շտապում, ապա մենք ու՞ր շտապենք։ ԵՏՄ-ի ձեռքը մենք ինքներս ենք թակարդն ընկել, իսկ հիմա այնտեղ ենք տանում նաեւ Ղրղզստանին։ Դուք իմ խոսքերը կհիշեք, երբ ԵՏՄ-ն փլուզվի, իսկ դա շատ շուտով կլինի»,- ասաց պատգամավորը։