Պետք չէ Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական նախագիծ համարել։ Այս մասին հունիսի 15-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։
Նրա խոսքով՝ պետք չէ վաղաժամ եզրակացություններ անել միայն այն բանի հիման վրա, որ Հայաստանը ԵՏՄ-ից չի ստացել այն շոշափելի շահը, որը որ ոմանք ակնկալում էին։ «Պետք չէ դրամական շահի մասին հապճեպ եզրակացություններ անել՝ առանց մեր առջեւ բացվող շուկաները ուսումնասիրելու։ ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է, եւ դա ամենուր դրսւեորվում է՝ սկսած անունից, վերջացրած պայմանագրա-իրավական բազայից»,- նշեց Կարայանը։





























