Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության մեջ կասկածվող զինծառայողը Իվան Բոսխոմջիեւն է, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Իվան Բոսխոմջիեւի «Օդնոկլասսնիկի»-ի էջից տեղեկանում ենք, որ նա 21 տարեկան է, ՌԴ Աստրախանի շրջանից: Բոսխոմջիեւը բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել իր զինվորական ծառայությունից:
Նշենք, որ ըստ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության, այս գործով ձերբակալված զինվորը պայմանագրային զինծառայող է եւ սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ:
Հիշեցնենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի հետնամասում, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
.jpg)
.jpg)
.jpg)





























