Չինական Չժենցզյան գավառի տարեց բնակիչը հրաշքով փրկվել է բեռնատարի հետ բախումից հետո, սակայն շուտով, ճակատագրի հեգնանքով, մահացել է՝ բեռնատարից թափված գերանների տակ մնալով:
Ցզինխուա քաղաքում բեռնատարը կարմիր լույսի տակ մեծ արագությամբ հատել է խաչմերուկը եւ բախվել սկուտերին: Հարվածից սկուտերի տարեց վարորդը մի կողմ է թռել, սակայն վնասվածք չի ստացել: Շուտով, սակայն, մեքենայի բեռնախցիկը շրջվել է եւ դրանում եղած գերանները գլորվել են երթեւեկելի գոտի՝ ընկնելով սկուտերի վարորդի վրա:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, պատահարի ականատեսները չեն կարողացել փրկել տղամարդու կյանքը:




























