Եմենում հունիսի 12-ին անօդաչու թռչող սարքի օգնությամբ իրականացված գրոհի ժամանակ սպանվել է «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորման ղեկավար Նասիր ալ-Վուհեյշին: Այս մասին CNN-ին հայտնել են Եմենի անվտանգության մարմիններից:

«Ալ Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորման ներկայացուցիչները խոստովանել են, որ ալ-Վուհեյշին «շահիդ  դարձել»:

Նրա տեղը զբաղեցրել է զինվորական հրամանատարներից Քասմ ալ-Ռիմին, որը հայտնի է նաեւ որպես Աբու հարեյրա ալ-Սանաանի:
Ամերիկյան հետախուզական կառույցներից հայտնել են, որ ներկայումս փորձում են պարզել ալ-Վուհեյշիի մահվան լուրը, հաղորդում է Lenta.ru-ն: