Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը Լոնդոնի հյուսիսում՝ Hampstead Lane թաղամասում, 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի։ Այս մասին ասված է Khadija նախագծի շրջանակներում իրականացրած կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության մասին հաշվետվության մեջ, հայտնում է «Ռադիո Ազատտըք»-ը։

Լոնդոնում Ալիեւի հարեւաններից մեկը «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ալիշեր Ուսմանովն է։

Khadija նախագիծը հիմնադրվել էր լրագրող Խադիջա Իսմայիլի կալանքից հետո՝ նրա սկսած լրագրողական հետաքննությունը ավարտին հասցնելու նպատակով։ Աշխարհի տարբեր երկրների լրագրողներ համագործակցում են այս նախագծի հետ։