ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Սփոքան քաղաքի «Ոչ սպիտակամորթ մարդկանց առաջընթացի աջակցության ազգային ասոցացիայի» (NAACP) բաժնի ղեկավար Ռեյչել Դոլեժալը հրաժարական է տվել սկանդալի հետեւանքով, որը ծագել է այն պատճառով, որ նա թաքցրել էր եվրոպական ռասային պատկանելու հանգամանքը։ Այս մասին Facebook-ում հայտնել է Դոլեժալն անձամբ։
Իրեն աֆրոամերիկացի ներկայացրած 37-ամյա Դոլեժալի շուրջ սկանդալը ծագել էր անցյալ շաբաթ, երբ նրա երիտասարդ տարիների լուսանկարները հայտնվել էին մամուլում։ Լուսանկարներում երեւում է նրա եվրոպեոիդ ծագումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրավապաշտպանի ծնողները լրագրողներին պատմել են, որ նա 2007թ.-ից թաքցնում է իր ռասայական ծագումը։
Ինքը Դոլեժալը հայտարարել է, որ Լոուրենս եւ Ռոզաննա Դոլեժալները իր ծնողները չեն եւ դատի է տվել նրանց։ Կազմակերպությունը պաշտպանել է կնոջը՝ հայտարարելով, որ ռասայական ծագումը կազմակերպությունում որոշիչ դեր չի խաղում։ Սակայն Սփոքանում NAACP-ի որոշ անդամներ խորհուրդ էին տվել նրան ժամանակավորապես հրաժարվել պաշտոնից, քանի որ նա չի կարող հավուր պատշաճի պաշտպանել իրենց շահերը։





























