Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կասկածի տակ է դրել ադրբեջանցի դատավորների որակավորումը։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ԵԽԽՎ-ն չի ընդունել Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարան ներկայացրած 3 դատավորների թեկնածությունը։ Այս մասին հայտարարել է դատավորների փաստաբանը։ ԵԽԽՎ-ն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ ադրբեջանից դատավորները բավարար որակավորում չունեն։



























