Լոնդոնի Բարձր դատարանը հիմնավոր է ճանաչել Մասուդ Դուդաեւին քաղաքական փախստականի կարգավիճակ չտրամադրելու Մեծ Բրիտանիայի որոշումը։

Չեչնիայի նախկին նախագահ Ջոհար Դուդաեւի փեսան՝ Մասուդ Դուդաեւը Մեծ Բրիտանիա էր մեկնել 2013թ. այն բանից հետո, երբ Շվեդիան մերժել էր քաղաքական ապաստան տրամադրելու նրա խնդրանքը։ Այս պահին Դուդաեւը փորձում է բողոքարկել Լոնդոնի Բարձր դատարանի վճիռը, որի համաձայն Դուդաեւն ու նրա ընտանիքը պետք է վտարվեն Շվեդիա։ Այնտեղից էլ նրան հավանաբար կարտահանձնեն Ռուսաստան։