ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու որոշումը ճիշտ էր: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Լրագրողների հարցին, թե ղարաբաղցի պաշտոնյաները նորից տեղափոխվում են Հայաստան, Մանվել Գրիգորյանն արձագանքել է. «Չկա տենց բան, ձեզնից բաներ մի հորինեք, կա մեկ պաշտպանական համակարգ` թ' ԼՂ-ում, թե' ՀՀ-ում»:
Իսկ հնարավո՞ր է, որ Մովսես Հակոբյանի նշանակումը Սեյրան Օհանյան-Յուրի Խաչատուրով հակամարտության համատեքստում է եղել հարցին էլ պատասխանել է. «Չկա տենց բան, մեր հակամարտությունը թուրքերի հետ ա: Դուք հո ֆաշիստ չե՞ք»:





























