Հունիսի 15-ին ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Բյուքենեն քաղաքում էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով անջատվել է քաղաքի մոտակայքում գտնվող ԱԷԿ ռեակտորը, հայտնում է կայանի սեփականատեր Entergy Nuclear ընկերությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ անջատման պատճառ է դարձել բաշխիչ սարքավորման աշխատանքի խափանումը։ Դրա պատճառով միացել է անվտանգության ավտոմատ համակարգը։ Ռեակտորի կանգը չի հանգեցրել ռադիոակտիվ նյութերի արտահոսքի, հայտնում է «Վզգլյադ»-ը։





























