Հունիսի 15-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում ստացած կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա Սամվել Կ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 15.30-ին, 33-ամյա Աշոտ Բ.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Աշոտ Բ.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է: