Ամեն ամիս մոտ 40 մահապարտներ արտերկրից մուտք են գործում Իրաքի տարածք: Այս մասին հայտնել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, որի ելույթը հեռարձակվել է «Ալ Իրաքիա» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով, օտարերկրյա գրոհայինների թիվը գերազանցում է իրաքցիների թիվը, որոնք պատերազմում են ահաբեկչական խմբավորումների կողմից:
«Միջինը ամեն ամիս Իրաք է գալիս 40 մահապարտ, որոնք բազմաթիվ անմեղ իրաքցիների մահվան պատճառ են դառնում»,-ասել է ալ-Աբադին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրավիճակն Իրաքում լարվել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Էր-Ռամադի քաղաքը գրավելուց հետո:





























