ՌԴ ԶՈւ-ում ստեղծել են նոր օդատիեզերական զորքեր։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոյի հայտարարությունը։

Գոլովկոն նշել է, որ այս հարցով համապատասխան կարգադրությունն արդեն կա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդատիեզերական ուժերի մեջ կմիավորվեն ռազմաօդային ուժերն ու օդատիեզերական պաշտպանության զորքերը։