Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 33-ամյա Անդրանիկ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 30-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: