Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Հրաչյա Ն.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը) 2-րդ մասի եւ 344 հոդվածի (Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը) 1-ին մասի մեղադրանքներով:

***

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Մարտին Ն.-ն, ով հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով: