Ռուսաստանում մի խումբ իրավաբաններ Գերագույն դատարանում բողոքարկել են խաղաղ պայմաններում ռազմական կորուստները թաքցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։
«Մենք կարծում ենք, որ նախագահն իրավունք չուներ գաղտնի դարձնել տեղեկության այս տեսակը։ Դա պարզապես նրա իրավասություններից դուրս է գտնվում»,- ասել է փաստաբան Իվան Պավլովը։
Նրա խոսքով՝ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցուցակը կարող է ընդլայնել միայն դաշնային օրենքը։
Կդիտարկի՞ արդյոք Գերագույն դատարանն այս օրենքը, թե՞ ոչ, հայտնի կդառնա 8 օրվա ընթացքում, հայտնում է ՌԲԿ-ն։





























