Հունիսի 15-ին ժամը 13.30-ին, անհայտ մոտոցիկլետի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 14/68 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժող կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: