Հունիսի 15-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Զ. Սարկավագի եւ Քանաքեռի 12-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: