Հունիսի 16-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Տավուշի մարզում` Կողբ-Բերդավան ճանապարհի 2-րդ կմ-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ» եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել-Վեկտրա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: