2014թ. դեկտեմբերի հետ համեմատած՝ 2015թ. ապրիլին Հայաստանում ավիատոմսերը 16 տոկոսով էժանացել են։ Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նրա խոսքով՝ 2014թ. դեկտեմբերի հետ համեմատած՝ 2015թ. ապրիլին գնի նվազումը կազմել է 15.9 տոկոս։ Մեկ տարվա ընթացքում գների անկումը կազմել է 14 տոկոս։ Տարվա վերջին գները դրամով որոշ աճ էին գրանցել , ինչը պայմանավորված էր դոլարի փոխարժեքի աճով։ 2013թ. հետ համեմատ՝ 2014թ. օդային ուղեւորների հոսքը աճել է 20.9 տոկոսով եւ գերազանցել է 2 մլնի շեմը։ Թռիչքները 19.3 տոկոսով ավելի հաճախ են իրականացվում։ Տոմսերի արժեքը մեկ տարվա ընթացքում նվազել են 5.1 տոկոսով։ Ընդ որում հունվար-նոյեմբերին գնի անկում կազմել է 16.6 տոկոս։ «2015թ. ապրիլին, 2014թ. համեմատ, թռիչքների հաճախականությունը նվազել է 13 տոկոսով, իսկ ուղեւորների հոսքը աճել է 6 տոկոով։ Դա ապացուցում է բաց երկնքի քաղաքականության արդյունավետությունը»,- հավելեց նախարարը։





























