Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մի շարք հայտնի, փոքր բյուջե ունեցող ավիաուղիների ուշադրությունը սեւեռել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ «Ավիացիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:
Մասնավորապես, Հայաստանը բանակցություններ է վարում հունգարական «Wizz Air» (այն արդեն թռչում է վրացական Քութայիսի քաղաքից), բրիտանական «EasyJet» եւ իսպանական «Vueling» ավիաընկերությունների հետ: «Հույս ունենք մինչեւ տարեվերջ արդյունքների հասնել»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ավիաընկերություններ ներգրավելու եւ Գյումրիի տնտեսությունը աշխուժացնելու համար 2014-ի դեկտեմվերի 11-ին կառավարությունը հանել է այսպես կոչված «օդի հարկը» (10 հազար դրամ) «Շիրակ» օդանավակայանից:





























