Ռուսական ավիաընկերությունները Հայաստանում չեն փակում մյուսների տարածքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, Հայաստանում թռչող 24 ընկերություններից ռուսական են միայն 8-ը: «Այլ խնդիր է, որ ռուսական ուղղությունները բավական ծանրաբեռնված են, բայց աճում է թռիչքների ակտիվությունը նաեւ այլ ուղղություններով: Հաճախակիացել են Լիբանանի չվերթները (ներկայումս Երեւան-Բեյրութ երթուղում գործում է «Middle East Airlines» ընկերությունը), իսկ հունական «Aegean Air»-ը, որը երկար ժամանակ չէր աշխատել Հայաստանում, սկսել է թռչել Աթենք: Բացի այդ, ավելացրել են ուղեւորների տեղերը նաեւ «Air France»-ը եւ «Austrian Airlines»-ը:





























