2013 թ. մարտի 12-ին ոստիկանության Արթիկի բաժնում 58-ամյա Վարսիկ Բ.-ն հաղորդում էր տվել, որ գողացել են իրենց բակում տեղադրված դազգահի մամլիչը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 15-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 40-ամյա Ատոմ Վ.-ն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: