Հունիսի 15-ին, ժամը 18.00-ին, ոստիկանույան Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի թիվ 33 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 48-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիսին իրենց շենքի խորդանոցներից մեկից գողացել է կենցաղային իրեր եւ էլեկտրական սարքավորումներ:

Պարզվել է նաեւ, որ նա հունիսյան մի գիշեր, ժամը 04.00-ի սահմաններում, մեկ այլ խորդանոցից փորձել է գողություն կատարել, սակայն չկարողանալով բացել դռան փականը` հեռացել է:

Կատարվում է հետաքննություն: