Քալիֆորնիա նահանգի Բերքլի քաղաքում 4-հարկանի շենքի պատշգամբի փլուզման հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս 8-ը վիրավորվել են։
Հաղորդվում է, որ զոհերի թվում մի քանի իռլանդացի ուսանողներ կան։
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 16-ի գիշերը։ Ականատեսների վկայությամբ, ուսանողները նշում էին ընկերներից մեկի ծննդյան օրը։ Ոստիկանությւոնը հետաքննում է դեպքի հանգամանքները։





























