Հունիսի 22-26-ը Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ կքննարկվի Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը։
Մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցում ներկայացված են եղել Ադրբեջանում կայացած ընտրությունների գնահատականը եւ Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները։ Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները չեն կատարել ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականները։ Հեղինակները իրենց խորին անհանգստությունն են հայտնում մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ եւ կոչ են անում իշխանություններին վերջ տալ իշխանության քննադատներին հալածելուն։





























