Աշխարհահռչակ U2 խմբի մեներգիչ Բոնոն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Հունիսի 12-ին եւ 13-ին Մոնրեալում կայացած համերգի ժամանակ երգիչը հայտարարել է, որ «մեր վեց ընկերներ բանտարկվել են՝ իրենց կարծիքն արտահայտելու համար»: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, երգիչը նշել է Էմին Հուսեյնովի, Հադիջա Իսմաիլովայի, Անար Մամադլիի, Լեյլա Յունուսի, ռասուլ Ջաֆարովի եւ Ինտիհամ Ալիեւի անունները, որոնց լուսանկարները հայտնվել են նաեւ մեծ էկրանին:
Բոնոն Ադրբեջանի թեմային անդրադարձել է «Սպորտը՝ հանուն իրավունքի» արշավի կազմակերպիչների խնդրանքով:





























