Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում ազգությամբ Ռուսաստանի 41-ամյա քաղաքացուն մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված 2 քրեական մեղադրանք է առաջադրվել: Քննիչները հայտնաբերել են, որ նա երեխաների մասնակցությամբ սեռական գործողություններ պատկերող առնվազն 20 տեսանյութ է ներբեռնել համացանցից: Այս մասին գրում է «Bucks County Courier Times»-ը:
IP-հասցեների հարցերով զբաղվող հատուկ գործակալները պարզել են Նորթհեմփթոնի շրջանում գտնվող տունը: Խուզարկության թույլտվությամբ նրանք գնացել են այդ տուն, որտեղ հանդիպել են Ռուսաստանի քաղաքացի Բորիս Գեւորկովին, որը պնդում է, որ Հայաստանում է ապրում: Նա նաեւ պատմել է, որ ԱՄՆ է ժամանել փետրվարին եւ հյուրընկալվել ընկերոջ մոտ, որն այդ տանն է բնակվում:
Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ շուրջ մեկ տարի մանկական պոռնոգրաֆիա է ներբեռնում: Փորձագետները նրա տանը տվյալների պահպանման համար նախատեսված երկու սարք են հայտնաբերել, ինչպես նաեւ ֆայլերի փոխանակման երկու ծրագիր, որոնք սովորաբար օգտագործվում են մանկական պոռնոգրաֆիայի վաճառքի համար:
Երկուշաբթի երեկոյան Գեւորկովին մի շարք մեղադրանքներ են առաջադրել, այդ թվում 20-ը՝ կապված մանկական պոռնոգրաֆիայի եւ կապի միջոցները հանցավոր նպատակներով օգտագործելու համար: Նրան ուղարկել են Բաքսի շրջանի բանտ:





























