Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործը քննելու է ՌԴ Քննչական կոմիտեի Հարավային ռազմական օկրուգի քննչական վարչության բաժինը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Աղբյուրի խոսքով, դա կապված է նրա հետ, որ սպանվածն ու կասկածյալը Ռուսաստանի զինծառայողներ են։ Նույն պատճառով գործը քննվելու է ռուսական դատարանում։
Նովիկովի դին հայտնաբերվել էր հունիսի 15-ին, «Մայր Հայաստան» հուշարձանի մերձակայքում։ Հայաստանի ՔԿ տվյալներով, մահացածի դիակի վրա բռնության՝ կտրող-ծակող գործիքի հասցրած հետքեր են եղել։ Հարուցվել է քրգործ 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է Նովիկովի ծառայակիցը՝ Իվան Բոսխոմջիեւը։





























