Արհմիությունները պետք է ավելի ակտիվորեն պաշտպանեն աշխատավորների իրավունքները: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Աշխատանքի տեսչությունը դադարել է դիտարկել աշխատանքային իրավունքի հարցերը, գործատուի եւ աշխատակցի իրավական հարաբերությունները:

«Այդ խնդիրը հիմնականում պետք է ստանձնեն արհմիությունները: Այդ պատճառով մենք ակտիվացրել ենք եռակողմ հանձնաժողովի աշխատանքները, որում ներառված են Կառավարության, արհմիությունների եւ Գործատուների միության ներկայացուցիչներ, եւ որտեղ մենք կանոնավոր կերպով քննարկում ենք այդպիսի հարցերը»,- նշեց նախարարը: