Չինաստանի Տյանցզին քաղաքի սպա կենտրոններից մեկում փլուզվել է բետոնե պատի մի մասը, որի հետեւանքով մահացել է 6 մարդ: Եւս 6 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ, պատը փլվել է այն պահին, երբ հաճախորդները ծառայություն ստանալուց հետո հանգստանում էին: Չորս մարդ մահացել է հենց տեղում, եւս երկուսը՝ հիվանդանոցում:

Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են սկսել: Այս պահին դեռեւս անհայտ են փատի փլվելու պատճառները: