Ղազախստանում  նախօրեին երթուղային միկրոավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով զոհվել է 14 մարդ։

Меrcedes Sprinter  մակնիշի միկրոավտուբուսի եւ  Ноwo բեռնատարի բախումը տեղի է ունեցել հունիսի 16-ին  Ալմաթի-Շիմքենթ-Տաշքենդ-Թերմեզ մայրուղուց 678 կմ հեռավորության վրա։

«Դեպքի վայրում  մահացել է 8 մարդ, որոնց թվում՝ 7-8 տարեկան մեկ երեխա։ Հոսպիտալացվել է 13 մարդ, որոնցից 6-ը հիվանդանոցում մահացել են»,- ասված է տեղի դատախազության հայտարարության մեջ։