Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, իսկ ներսում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:

Հրշեջ-փրկարարները 1985թ. ծնված Ա. Ս.-ին դուրս են բերել թիվ 51 բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում շտապօգնության աշխատակիցների կողմից ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Հրդեհը մարվել է ժամը 09.05-ին: Այրվել է բնակարանի հյուրասենյակը՝ գույքով և կուտակված անպետք կենցաղային իրերով (18 քմ):