Մեկնարկել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը։ Նիստին պետք է հաստատվի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը, ինչպես նաեւ սահմանվեն գեներացնող ընկերությունների սակագները։
Հանձնաժողովի մուտքի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որին ներկա մի քանի հարյուր մարդ։
ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինը չի ժամանել նիստին։ Նա գրավոր տեղեկացրել է, որ մի շարք պատճառներով չի կարող մասնակցել նիստին։
Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:





























