Եվրահանձնաժողովը Վրաստանին 3.4 մլն եվրո օգնություն կտրամադրի ավերիչ ջրհեղեղի հետեւանքները չեզոքացնելու համար։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

«Թբիլիսիի ուժեղ, մահաբեր ջրհեղեղից հետո Եվրահանձնաժողովը Վրաստանի իշխանություններին լրացուցիչ գումար կտրամադրի հատկապես հրատապ լուծում պահանջող խնդիրների համար։ Կհատկացվի մինչեւ 3 մլն եվրո»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՀ տեղեկություններով՝ միջոցները կտրամադրվեն անօթեւան մնացած  քաղաքացիների բնակարանները վերականգնելու նպատակով։ Գումարը Վրաստանին կտրամադրվի իբրեւ բյուջետային օգնություն։

Եվրահանձնաժողովը եւս 400 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի հատկապես տուժած ընտանիքներին եւ Կարմիր խաչին, ասված է հայտարարության մեջ։