ԱՄՆ իշխանությունները կալանավորել են Քվինս քաղաքի 20-ամյա մի ուսանողի, որին կասկածում են «Իսլամական պետության» անունից ահաբեկչություն պլանավորելու մեջ։
Մունթեր Օմար Սալեհը ձերբակալվել էր հունիսի սկզբին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով ABC-ին։
Սալեհը ինտերնետի ակտիվ օգտատեր է, ինչը եւ օգնել է իրավապահներին դուրս գալ նրա հետքի վրա։ Նա իր Թվիերում գրել էր. «Վախենամ, «Ալ Կաիդան» շատ չափավոր է դարձել»։
Իսկ մայիսին նա գոհունակություն էր հայտնել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ Հաղորդվում է, որ Սալեհն առաջարկել է ԻՊ քարոզչական նյութերը անգլերեն թարգմանել։
Նրա համակարգիչը ստուգելիս հայտնաբերվել են ինքնաշեն ռումբ ստեղծելու մասին հրահանգներ։





























