Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային տված 3 մլն վարկը իրականում Վիկտոր Յանուկովիչին տված կաշառք է եղել։

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ դա կաշառք է այն բանի դիմաց, որ Յանուկովիչը չստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ապա հավանաբար կարելի է նաեւ կաշառք համարել բոլոր այն միջոցները, որոնք այլ վարկատուներն ու ներդրողները ներդնում են, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի։ Օրինակ՝ շատ գումարներ կան ամերիկյան ֆոնդերից»,-  հայտարարել է Պուտինը։

Բացի այդ, ռուս նախագահի խոսքով՝ պարզ չէ, թե ում են անցել այդ գումարները, եթե իրոք դրանք կաշառք են եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։