Իտալացի քաղաքական գործիչ, գործարար Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնվել է հրատարակել իր առաջին պաշտոնական կենսագրությունը, որի պատրաստման աշխատանքներով զբաղվելու է բրիտանացի լրագրող Ալան Ֆրիդմանը։ «Իմ ուղին» անունը կրող գիրքը լույս կտեսնի արդեն այս տարվա վերջին 2 լեզվով՝ անգլերեն եւ իտալերեն։
Ֆրիդմանը հայտնել է, որ գրքի վրա տարվող աշխատանքները սկսվել են 15 ամիս առաջ։ «Ես Բեռլուսկոնիին ասացի, որ նրա համար զեղչ չեմ անի եւ չեմ պատրաստվում սրբի կենսագրություն ներկայացնել. ես գրելու եմ անսովոր կյանքի պատմություն»,- ասել է նա։ Աշխատանքների ընթացքում լրագրողը Բեռլուսկոնիից 100 ժամ հարցազրույց է վերցրել, հայտնում է NEWSru.com-ը։





























