Պաշտոնական Աթենքի եւ վարկատուների միջեւ բանակցությունների ձախողումը կարող է բերել երկրի սնանկության, եվրոյի գոտուց եւ, հնարավոր է, նաեւ ԵՄ կազմից դուրս գալուն: Այս մասին ասվում է 2014-2015 թթ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ Հունաստանի բանկի զեկույցում:

Զեկույցի հեղինակների ներկայացմամբ, վերահսկվող պարտքային ճգնաժամը կվերաճի չկառավարվող ճգնաժամի, որը բարձր ռիսկեր կբերի բանկային համակարգի եւ ֆինանսական կայունության համար:

Այս ամենը հաշվի առնելով, Հունաստանի բանկը վճռականորեն աջակցում է վարկատուների հետ համաձայնության կայացմանը, որը չի կարելի անտեսել: