2015թ. օգոստոսից Հայաստանի ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան կէժանանա։ Այս մասին համապատասխան որոշումը ընդունվել է հունիսի 17-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

2014թ. օգոստոսի 1-ին սակագինը սահմանվել էր 4.772 դրամ մեկ կՎ/ժ-ի դիմաց եւ ամսական 4156.78 դրամ սահմանված հզորության մեկ կՎտ-ի դիմաց։  2015թ. օգոստոսի մեկից սակագները կնվազեն 4.597 դրամ մեկ կՎ/ժ-ի դիմաց եւ ամսական 3608.78 դրամ սահմանված հզորության մեկ կՎտ-ի դիմաց։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով ՌԴ-ից ֆինանսավորման վարկային համաձայնագիրը (270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ):

Այդ գումարով ԱԷԿ-ը կվերանորոգվի, որը կսկսվի 2017-ին, ինչը կօգնի երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը: Մինչ այդ պետք է կառուցվո նոր էներգաբլոկ: