ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է 10 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա կնոջ դիմանկար տեղադրել: Իսկ թե դա ում դիմանկարը կլինի, պետք է որոշվի հասարակական քվեարկությամբ:
Նոր թղթադրամները կթողարկվեն 2020 թվականին՝ ԱՄՆ սահմանադրության 19-րդ փոփոխության 100-րդ տարեդարձի առթիվ, որը թույլ տվեց կանանց մասնակցել քվեարկություններին: «Ես հպարտ եմ, որ նոր 10-դոլարանոց թղթադրամների վրա վերջին 100 տարում առաջին անգամ կնոջ պատկեր կլինի»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN Money-ն:
Վերջին կինը, որի նկարը հայտնվել է ամերիկյան թղթադրամների վրա,եղել է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի կինը՝ Մարթա Վաշինգթոնը: Նրա պատկերով արծաթե սերտիֆիկատը օգտագործվել է 1891-1896 թվականներին:
Ներկայումս 10-դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնի նկարը:




























